Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Թունավոր սնունդ ենք ընդունում

Թունավոր սնունդ ենք ընդունում

Մսամթերք եւ զովացուցիչ հյութեր արտադրող հայաստանյան ընկերություններն արտադրանքի պիտանելիության ժամկետը երկարացնելու նպատակով օգտագործում են նատրիումի բենզոնատ:

 

Այս մասին երեկ հայտարարել է Սպառողների ասոցիացիայի փորձագետ Միլետա Արիստակեսյանը` զգուշացնելով, որ այդ հավելումը շատ վտանգավոր նյութ է եւ օրգանիզմում միանալով C վիտամինին` առաջացնում է բենզոլ, որը քաղցկեղածին է:

 

«Բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, արդեն պատրաստվում ենք դիմել կառավարությանը` այդ հավելանյութի օգտագործումն արգելելու համար: Եվրոպայում եւ Ռուսաստանում վաղուց արգելել են դրա օգտագործումը»,- ասել է նա: Ասոցիացիայի փորձագետ Լեւոն Աճեմյանն էլ հավելել է, թե նատրիումի բենզոնատը դասվում է աշխարհում արգելված 4-5 հավելանյութերի շարքին:

 

«Ասպարտամը, որը ներկայումս կիրառվում է 6000 անուն սննդամթերքում, դեղամիջոցներում եւ գազավորված ըմպելիքում, նույնպես դասվում է վտանգավոր հավելումների շարքին: Ասպարտամը 30 աստիճան տաքության պայմաններում վերածվում է շատ թունավոր նյութի»,- ասել է Լ. Աճեմյանը:

 

Սպառողների ասոցիացիայի փորձագետները լաբորատոր ուսումնասիրության են ենթարկել Արմավիրի, Արագածոտնի եւ Արարատի մարզերի մի շարք ջերմատներում աճեցվող բանջարեղենը եւ մտահոգիչ արդյունքներ ստացել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանցում թունաքիմիկատների պարունակությունը սահմանային թույլատրելի նորմայից բարձր է:

 

«Բոլոր ջերմատներում նույն խնդիրը կա, իրավիճակը չի վերահսկվում: Շատ հաճախ սրսկումներ կատարելուց հետո հաջորդ օրը բանջարեղենը հայտնվում է շուկայում, այնինչ թույնի ազդեցությունն անցնելու համար պահանջվում է 3-7 օր: Թունաքիմիկատները ներթափանցում են մարդկանց օրգանիզմ եւ օրգանիզմում տեղաշարժվելով` ներծծվում արյան մեջ, ժամանակի ընթացքում ախտահարում եւ՛ լյարդը, եւ՛ երիկամները, եւ՛ սիրտը»,- ասել է Լ. Աճեմյանը: Հիշեցնենք, որ Հայաստանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, եւ ստորագրել է գյուղատնտեսության մասին համաձայնագիր, որով պարտավորվել է երկրում ապահովել սննդամթերքի անվտանգությունը: Մրգերի եւ բանջարեղենի անվտանգության հարցերը պետք է կանոնակարգվեն ՀՀ կառավարության տեխնիկական կանոնակարգով, որի պահանջները ենթակա են պարտադիր կատարման: Սակայն Հայաստանում, ըստ մասնագետի, պահանջները չեն կատարվում, վերահսկողություն չի սահմանվում: Փորձագետ Միլետա Արիստակեսյանն էլ տեղեկացրել է, որ մեր շուկայում այսօր վաճառվում է ներկրված միրգ եւ բանջարեղեն, որոնք տրանսգեն սորտեր են եւ որոնք նույնպես վնասակար են մարդկանց առողջության համար: «Սահմանն անցկացնելիս պետք է գրվի, որ այդ միրգն ու բանջարեղենը տրանսգեն սորտեր են, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն: Հայաստանում լաբորատորիա չկա, որ կարողանան հետազոտել այդ սննդամթերքը»,- հավելել է նա:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ